Հավասարություն

  • Ի՞նչ եք հասկանում հավասարություն ասելով: Իմ կարծով մարդիկ որոշ բաներով նման են, որոշ բաներով՝ տարբեր։ Հավասարությունը մարդկանց համար շատ կարևոր է։ Սակայն ամեն ինչում լիակատար հավասարություն լինել չի կարող, որովհետև մարդիկ տարբեր են իրենց կարողություններով, աշխատասիրությամբ, ձգտումներով։ Կան այնպիսի ոլորտներ, որտեղ մարդիկ հավասար պետք է լինեն։ Բոլոր մարդիկ՝ անկախ սեռից, ռասայից, ազգությունից, նյութական վիճակից, պետք է լինեն իրավահավասար։
  • Ի՞նչ եք հասկանում իրավահավասարություն ասելով: Իրավահավասարություն ասելով հասկանում եմ քաղաքացիների հավասարությունը պետության, օրենքի և դատարանի առաջ։
  • Ի՞նչ է սոցիալական հավասարություն։ Բոլոր մարդկանց, բացի նույն քաղաքական և քաղաքացիական իրավունքներ ունենալուց, պետք է ունենան սոցիալական բարեկեցություն ստանալու այս հնարավորությունները, և այս իմաստով, կրթության, առողջության և աշխատանքի նույն իրավունքը և նույն հնարավորությունները։ Հասարակության բոլոր անդամներն իրավունք ունեն օգտվել նույն հնարավորություններից։
  • Բերեք օրինակներ: Օրինակ- տնտեսական (խտրական տարբերակում հարուստի և աղքատի միջև), Ցեղային (խտրականություն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ)։

Արդարություն

  • Բացատրել ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով: Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ արդարությունը՝ տարբեր ձևի է ընկալում։ Ես այն ընկալում եմ, որպես պայմանավորվածության խախտում, որը հանդես է գալիս տարբեր ձևերով։
  • Ի՞նչ եք հասկանում արդարության իրավական կողմ և արդարության բարոյական կողմ ասելով: Ադարությունը ունի երկու <<երես>>՝ իրավական և բարոյական, որոնցից առաջինը կարգավորվում է օրենսդրությամբ, իսկ երկրորդը՝ հասարակական կյանքի այն կանոններով, որոնք անվանում են բարոյական նորմեր։
  • Բերեք օրինակներ ձեր առօրյաից: Օրինակի համար՝ վարդավառի օրը որոշում ենք, որ միայն դույլերով ենք բակում խաղալու, և ուրիշ ոչ մի այլ իրով։ Շատերը դա լուրջ չեն ընդունում, ու իրենց հետ այլ իրեր էլ են բերում, որպեսզի հաղթելը հեշտ լինի, սակայն այդ որոշմանը համաձայնվում են։ Այդ է անարդարությունը, որ պայմանես կապում, և վերջում այն խախտվում է։

Ի՞նչ է արժեքը։ Մարդը որպես արժեք

  • Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով: Արժեք ասելով հասկանում ենք տվյալ նյութի գինը (ըստ շուկայական փոխհարաբերությունների)։ Ըստ մարդկային հարաբերությունների տեսանկյունի՝ մարդու արժեքը կայանում է նրանում, որ նա պետք է լինի առաքինի, բանիմաց, գիտուն և այլ արժանիքներով օժտված։ Այդպիսի մարդիկ շրջապատում միանգամից աչքի են ընկնում, անգամ մի քանի նախադասություն հնչեցնելիս։ Նաև կարևոր է մարդու արտաքինը, որովհետև այն կարող է ազդել տպավորության վրա։
  • Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ: Մարդկային արժեքներն այն են, որոնք հաստատվում և կարգավորվում են մարդկանց գործողությունները, գերազանցում է ցանկացած մշակույթում, և կարևոր է, որ մարդու առաքինություններն առանձնանան ընդհանուր և անհատական ​​բարեկեցություն ստեղծելու համար՝ բոլորին:
  • Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ: Այո, պարտադիր պայման է գիտելիքների իմացությունը, հարուստ կենսափորձը, հաճախակի շփումները հասարակության անդամների հետ և բարձր ինտելեկտը։
  • Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը: Իրենց նշանակությունը չեն կորցնի գիտելիքը, տարիների փորձը, պահվածքը, հասարակության մեջ իր դիրքը ճիշտ դնելը։

Ընտանիք, ազգ, մշակույթ

  • Բացատրել ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ։ Ընտանիքում ի սկզբանե ձևավորվում է մարդու կենսակերպը, հարաբերությունները ընտանիքի անդամների, հարևաների և տարբեր միջավայրերում գտնվելու ընթացքում։ Ընտանիքը միակ միջավայրն է, որտեղ տաստիարակվում և կրթվում է յուրաքանչյուր անձ՝ իր մեջ ներառելով բոլոր տեսակի հարաբերությունները։ Սրանով հանդերձ ստեղծված հարաբերությունները տեղափոխվում է շրջակա միջավայր և կապի մեջ է մտնում այս շրջապատի հետ։
  • Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության ու կայունության համար,ինչն է ընտանիքում միավորում մարդկանց։ Ընտանիքում մարդկանց միավորում է՝ ընտանիքի անդամները։ Ընտանիքի ամրության հիմքում ընկած է ճիշտ փոխըմբռնումը, միմիանց հասկանալը, իրար լսելը, կարծիքների փոխանակումը ու երևույթների ճիշտ գնահատումը։ Ընտանիքում յուրաքանչյուրը ունի իր կարծիքը, որը ազատ արտահայտում է և ընկալվում է ընտանիքի անդամների կողմից, որի արդյունքում կայացվում է ճիշտ որոշումը։ Այդ որոշումը ուղեցույց է հանդիսանում հետագա գործունեության համար։
  • Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելություններն ու թերությունները։ Մեծ ընտանիքներում տրված կարծիքները, առաջարկությունները, մոտեցումները բազմաթիվ են, և դրանցից բխող եզրակացությունը, որոշումը ավելի ճիշտ է լինում ու իրատես, իսկ փոքր ընտանիքներում մի քիչ դժվար է, և առաջացած հարցերը ամբողջությամբ չեն արտացոլում իրականությունը, որը պետք է լուծում ստանա։ Իհարկե՝ կան թե՛ մեծ, թե՛ փոքր ընտանիքներ, որտեղ շատ հեշտությամբ համաձայնության են գալիս, ու որոշումը լինում է միանգամայն ճիշտ։
  • Ի՞նչն է նյութական արժեք և ինչը՝ հոգևոր: Նյութական արժեքները, դրանք ձեռք բերված միջոցների հետ են կապված, որոնք իրենց հերթին բնութագրում են մարդկանց։ Քանի, որ դրանք արտացոլում են նրանց ճաշակը, նախասիրությունը, կարիքները։ Դրանց բնութագրում են անհատների անհատականությունը, քանի որ դրանք արտացոլում են նրանց ճաշակները, նախասիրությունները, զգացմունքները, կարիքները և նույնիսկ նրանց վարքագիծը: Նյութական արժեքները ներառում են սնունդ, հագուստ, կացարան, փող, դեղորայք և այլ միջոցներ։
  •  Հոգևր արժեքները, դրանք վարվելակերպն ու համոզմունքներն են, որոնք նախընտրելի են և կապված են հոգեկան, մտավոր, առեղծվածային կամ կրոնական մտածելակերպի հետ: Մարդը իր կյանքի ընթացքում զարգացնում է այդ արժեքները, երբ ստանում է բարոյական ձև, քանի որ դրանք լավ վարքն և մշակույթն են՝ կապված սովորությունների հետ։ Օրինակ ՝ զգայուն, խաղաղ, մտածողական լինելը կամ մարդկանց կապը գնահատելը կարող է լինել հոգևոր արժեքներ։

Ազատություն նախագիծը

Ազատությունը մի իմաստ չունի, ինչպես կարծում են շատերը։ Ազատությունը չի նշանակում ամբողջ կյանքում ազատ լինել։ Պատմության մեջ հաճակ ազատություն բառը փոխարինում են՝ անկախության բառով։ Անկախությունը նշանակում է ինքնուրույն որոշում կայացնել, ոչ մեկից կախման մեջ չլինել, գլուխը պահել կարողանալ և այլն։ Կան մի խումբ մարդիկ, ովքեր ազատություն բառը սխալ են հասկանում։ Նրանց թվում է, որ իրենց ամեն ինչ կարելի է, բայց ո՛չ, պետք է յուրաքանչյուր բան չափի մեջ անել։ Յուրաքանչյուր բան եթե չափից դուրս անենք, այդ ազատություն էլ չի կոչվի։ Ազատ լինելը նշանակում է հանգիստ արտահայտվել, շփվել, ընկերություն անել, վերլուծել և այլն։ Օրինակ մեր պապիկները, ծնողները ասում են, որ փոքր տարիքի երեխաները պետք է շատ ազատ ժամանակ ունենան, որպեսզի մանկությունը վայլեն։ Ինչո՞ւ են ասում այդպես, որովհետև փոքր տարիքի երեխաներին ծանրաբեռնել չի կարելի։ Շատ անգամ նույնիսկ առաջին դասարանների երեխաներին առաջին երկու շաբաթը չեն ծանրաբեռնում, որպեսզի ազատ ժամանակ ունենան։ Ազատ ժամանակը պետք է աշխարհը տեսնելու, մտորելու, հնարելու, երազելու, նկարելու, զրուցելու համար։ Ամեն մարդու համար ազատությունը տարբեր բան է նշանակում։ Մեկի համար ազատ լինելը նշանակում է ամբողջ օրը պառկել ու հեռախոս նայել, մյուսի համար էլ նկարել, ման գալ, հանգստանալ և այլն։ Ժամանակը կյանքում պետք է այնպես վայլել, որ հետագայում կատարած գործերի համար չափսոսաս։

Մարդ և հասարակություն

Մարդը ունի հետաքրքիր ընդունակություններ և բնավորություններ։ Մարդը տարբերվում է կենդանիներից, գազաններից մտածելու ունակությամբ։ Շատ կարևոր է նաև մարդու վարքը։ Մարդը եթե մեծանա կենդանիների շրջապատում, նրա վարքը կփոխվի։ Տարբեր շրջապատում, մենք տարբեր ձևի ենք մեզ դրսևորում՝ ընկերների հետ այլ ձև, ընտանիքի հետ այլ ձև և այլն։ Լավ շրջապատում մեծացող երեխան, վաղը չէ մյուս օրը հավասարակշռված, պարտաճանանչ, ինքը իրեն տիրապոտող մարդ է դառնում։ Կենդանիների շրջապատում մեծացող երեխան, դառնում է ագրեսիվ մարդ՝ նույնիսկ մարդ չէ բնավորությամբ այլ կենդանի։ Այդպիսի մուլտֆիլմ կա՝ Մաուգլի։ Մաուգլին ապրել էր կենդանիների շրջապատում, և դարձել էր կենդանիների նման։ Մարդը ունի հոգեկան դասակարգում՝ խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ, մելանխոլիկ։ Խոլերիկն այն մարդն է՝ ով շուտ բռնկվող է, և սուր ապրումներ դրսևորող։ Սանգվինիկն այն մարդն է՝ ով իրեն հավասարակշռված է պահում, և ուրախությունը ու տխրությունը գրեթե միշտ հավասար է լինում իր մոտ։ Մելանխոլիկն այն մարդն է՝ ով միշտ տխուր է, և նրան թվում է, որ իրեն նկատմամբ բոլորը անարդարացի են։ Ֆլեգմատիկն այն մարդ են է՝ ով ինքնափոփ է, իր շրջապատի նկատմամբ անտարբեր։ Մարդու՝ եսը սկսվում է արտահյտվել 4-5 տարեկանում։ Ես ունենալը շատ կարևոր է, որովհետև մարդիկ իրենց արարքների ու գործողությունների պատասխանատուն են դառնում։