Դասարանական աշխատանք

  1. Գտնում ենք սխալ գրությամբ բառերն ու ուղղում:
    • Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան-սրբազան, համփերություն-համբերություն, դաբնի-դափնի:
    • Խորթ, զվարդ-զվարթ, պարթև, նյարթ-նյարդ, թարթել, երթվել-երդվել, փարթամ:
    • Համարցակ-համարձակ, բարցունք-բարձունք, վերադարձ, վարձատրել, հարցուփորց-հարցուփորձ, հարցակում-հարձակում, մրձույթ-մրցույթ:
    • Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման-օձանման, օվ-ով, վորովհետեվ-որովհետև, ատաղձագործ:
    • Զմրուխտ, բաղտավոր-բախտավոր, թախտ, խեխտել-խեղդել, կխտար, խրոխտ, ոխկույզ-ողկույզ, տաղտակ-տախտակ, նաղկին-նախկին:
    • Ճեխքել-ճեղքել, կմաղք-կմախք, աղքատ, կողպեք, վղտալ-վխտալ, եղպայր-եղբայր, սանդուղկ-սանդուղք:
  2. Բացատրում ենք տրված բառերի կազմությունն ու գրությունը:
    • Անհյուրընկալ-բարդածանցավոր (ան-ածանց, հյուր և ընկալել-արմատներ), զրուցընկեր-բարդ բառ (զրույց և ընկեր-արմատներ), դյուրընկալ-բարդ բառ (դյուրին և ընկալել-արմատներ), գահընկեց-բարդ բառ (գահ և ընկեց-արմատներ) , անընդհատ-ածանցավոր բառ (ան-ածանց և ընդհատ-արմատ), համընթաց-ածանցավոր բառ (համ-ածանց և ընթաց-արմատ):
    • Միջօրե-բարդ բառ (միջին և օր-արմատներ), հանապազօրյա-ածանցավոր բառ (հան-ածանց և օր-արմատ), ոսկեզօծ-բարդ բառ (ոսկի և օծել-արմատներ), ապօրինի-ածանցավոր բառ (ապ-ածանց և օրենք-արմատ), առօրյա-ածանցավոր բառ (առ-ածանց և օր-արմատ), առօրեական-ածանցավոր բառ (առ և ական-ածանցներ, օր-արմատ), բացօթյա-ածանցավոր բառ (բաց-ածանց և օդ-արմատ), զօրուգիշեր-բարդ բառ (զօր և գիշեր-արմատներ):
    • Մանրէ-բարդ բառ (մարնր և է(գրաբար գոյություն)-արմատներ), վայրէջք-բարդ բառ (վայր և էջք-արմատներ), հնէաբան-բարդ բառ (հին և էաբան-արմատներ), որևէ-անորոշ դերանուն, երբևէ-մակբայ, որևիցե-անորոշ դերանուն:
  3. Որտեղ անհրաժեշտ է, գրում ենք ը:
    • Անակ.նկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակ.նթարթ, անընդմեջ, լուս.նկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի, ակ․նհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:
  4. Կետերի փոխարեն գրում ենք դհ, դ կամ թ:
    • Ընթացք, ընդարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընթանալ, ընթրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի:
  5. Պարզում ենք, թե ինչի հիման վրա է կազմվել բառաշարքը՝ ավելացնելով նոր բառեր:
    • Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ, երկրագունդ, Գանձասար, Նորավանք, աշխարհամաս, սառցապատ, զարդատուփ։ Բարդ բառեր են ու կազմված են երկու արմատներից։

Իմ աշխատանքը մեկ տարվա ընթացքում

Մեկ տարվա ընթացքում իմ կատարած աշխատանքը բավականին արդյունավետ է եղել։ Ես այդ ընթացքում քրտնաջան աշխատել եմ։ Շատ ուրախ, հետաքրքիր օրեր եմ անցկացրել։ Այս տարվա նոր առարկաներից ինձ ամենաշատը դուր են եկել կենսաբանությունը և աշխարհագրությունը։ Շատ եմ սիրել գրականությունը, հայոց լեզուն, հանրահաշիվը և երկրաչափությունը։ Այդ դասերը միշտ առաջինն եմ պատրաստում։ Ես ամբողջ տարի ընտրությունս ընտրել եմ կարուձևը։ Ըտրությունս կարուձևն է, որովհետև այնտեղ նկարում ենք, ստեղծագործում ենք, կարում ենք, ձևում ենք և այլն։ Հատկապես սիրում եմ ձեռքի աշխատանքը։ Շատ ուրախ եմ, որ մեր դպրոցում կա կավագործություն՝ սովորելու բրուտագործության արվեստը։ Այս տարի ինձ շատ հետաքրքրեց պատմություն առարկան։ Պատմությունից ամենասիրած դասը եղել է ինձ համար Կիլիկյան Հայաստանի թեման։ Գրականությունից եղել է Խորխե Բուկայի «Երկնքի դարպասների մոտ» պատմվածքը։ Հայոց լեզվից էլ եղել է բայի սեռը։ Իհարկե, իմ ամբողջ տարին կապված չի եղել միայն դասերի հետ։ Դասերից դուրս ես նաև իմ ընկերուհիների հետ եմ շփվել և իրենց հետ լավ ժամանակ անցկացրել։ Մեկ տարվա ընթացքում հետաքրքիր վայրեր եմ ճամփորդել։ Իմ ամբողջ ճանապարհորդության տպավորություններս գրել եմ իմ բլոգում՝ Ամբերդ ամրոցը ու Բյուրականի աստղադիտարանը, Այցելություն Էդիթ Պրինտ հրատարակչություն և այլն։ Ճանապարհորդությունները մեզ լայն հնարավորություններ տվեցին ավելի լավ իմանալ բնության, մարդկանց և աշխարհի մասին։ Հետագայում էլ այդպես արդյունավետ կշարունակեմ իմ աշխատանքը։  

Հայոց լեզու

  • Ձևաբանորեն վերլուծում ենք նախադասությունները:
    1. Վազեց՝ համոզվելու, որ տեսածն ու լսածն իրեն չէին խաբում: Բայ; վազեց-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, չեզոք սեռ, երրորդ դեմք, եզակի թիվ, չեն խաբում- սահմանական եղանակ, ներկա անկատար, ներգործական սեռ, երրորդ դեմք, հոգնակի թիվ։ Դերանուն; իրեն- փոխադարձ դերանուն։ Դերբայ; համոզվելու- ապակատար դերբայ, տեսած- հարակատար դերբայ, լսած- հարակատար Շաղկապ; որ- ստորադասական շաղկապ, ու- համադասական շաղկապ։
    2. Ամռան շոգ օրերից առաջ փախել էր հով վայրեր, որպեսզի դիմանա սպասվող տապին: Գոյական; ամռան- հասարակ գոյական, թանձրացական գոյական, եզակի թիվ, սեռական հոլով, օրերից- հասարակ գոյական, թանձրացական գոյական, հոգնակի թիվ, բացառական հոլով, վայրեր- հասարակ գոյական, թանձրացական գոյական, հոգնակի թիվ, ուղղական հոլով, տապին- հասարակ գոյական, թանձրացական գոյական, եզակի թիվ, հայցական հոլով։ Բայ; փախել էր- սահմանական եղանակ, անցյալ վաղակատար, չէզոք սեռ, եզակի թիվ, երրորդ դեմք, դիմանա- ըղձական եղանակ, ապառնի ժամանակ, չէզոք սեռ, եզակի թիվ, երրորդ դեմք։ Ածական; հով- որակական ածական, դրական աստիճան։ Դերբայ; սպասվող- ենթակայական դրբայ։
    3. Հասկանում էր, որ այդպես, ցավոք, երկար չի կարողանա ձևացնել: Բայ; հասկանում էր- սահմանական եղանակ, անցյալ անկատար, չեզոք սեռ, եզակի թիվ, երրորդ դեմք, կարողանա- ըղձական եղանակ, ապառնի ժամանակ, չեզոք սեռ, եզակի թիվ, երրորդ դեմք։ Ածական; երկար- որակական ածական, դրական աստիճան։ Դերբայ; ձևացնել- անորոշ դերբայ, ե խոնարհում։ Շաղկապ; որ- ստորադասական շաղկապ։ Մակբայ; այդպես- ձևի մակբայ։ Վերաբերական; ցավոք- գնահատողական վերաբերական։
    4. Պետք է հասնեին երկաթե դարպասների մոտ, բայց ընկերը չէր ժամանում: Գոյական; դարպասների- հասարակ գոյական, թանձրացական գոյական, անշունչ առարկա, հոգնակի թիվ, սեռական հոլով, ընկերը- հասարակ գոյական, թանձրացական գոյական, շնչավոր առարկա, որոշյալ առում, եզակի թիվ, ուղղական հոլով։ Բայ; պետք է հասնեին- հարկադրական եղանակ, անցյալ ժամանակ, ներգործական սեռ, հոգնակի թիվ, երրորդ դեմք, չէր ժամանում- սահմանական եղանակ, ժխտական անցյալ անկատար, ներգործական սեռ, եզակի թիվ, երրորդ դեմք։ Ածական; երկաթե- հարաբերական ածական։ Շաղկապ; բայց- համադասական շաղկապ։ Կապ; մոտ- անիսկական կապ։
    5. Հեռանար այդ հին խրճիթից, գտներ իրեն ու չափսոսար հեռանալու համար: Գոյական; խրճիթից- հասարակ գոյական, թանձրացական գոյական, անշունչ առարկա, եզակի թիվ, բացառական հոլով։ Բայ։ հեռանար- ըղձական եղանակ, անցյալ ժամանակ, ներգործական սեռ, եզակի թիվ, երրորդ դեմք, գտներ- ըղձական եղանակ, անցյալ ժամանակ, ներգործական սեռ, եզակի թիվ, երրորդ դեմք, չափսոսար- ըղձական եղանակ, ժխտական անցյալ ժամանակ, չեզոք սեռ, եզակի թիվ, երրորդ դեմք։ Ածական; հին- որակական ածական, դրական աստիճան։ Դերանուն; այդ- ցուցական դերանուն, իրեն- փոխադարձ դերանուն։ Շաղկապ; ու- համադասական շաղկապ։ Դերբայ- հեռանալու- ապակատար դերբայ, ա խոնարհում։ Կապ; համար։

Հայոց լեզու

Կազմում ենք կրթահամալիրին առնչվող տերմինների բացատրական, ձայնային բառարան։ Տրված տերմինները կդասավորես այբբենական կարգով և կփորձես գտնել ու բացատրել ձայնագրություններով: 1.Արատեսի դպրական կենտրո՛ն; Արատեսի դպրական կենտրոնը կազմակերպում է ճանապարհորդություններ, արշավներ և բնության մասին տվյալներ։ 2.ARTասահմա՛ն; ARTասահմանը տալիս է բացատրություններ գեղարվեստի վերաբերյալ։ 3.բարբառների ակու՛մբ; Բարբառների ակումբը սովորեցնում է մեր ժողովուրդի բոլոր տեսակի բարբառները։ 4.Բելյան բաց ցա՛նց; Բելյան բաց ցանցը կրթահամալիրի ամբողջ տարածքի վերաբերյալ տեղեկությունների մասին է։ 5.բլոգավարությու՛ն; Բլոգավարությունը հնարավորություն է տալիս օգտագործել առցանց տվյալների հաղորդում և ընդունում։ 6.Գրական ակու՛մբ; Գրական ակումբը սովորեցնում է բոլոր գրողների ստեղծագործությունները։ 7.Դպի՛ր; Դպիրը եկեղեցական արարողությունների անմիջական մասնակիցն է։ 8.դպրոց-պարտե՛զ; Դպրոց-պարտեզում փոքր երեխաներին նախապատրաստում են դպրոցական կյանքին։ 9.ընդհանուր պարապմու՛նք; Ընդանուր պարապմունքի ժամանակ հնարավորություն ունենք պարելու և երգելու։ Սովորաբար այդ ամենը տեղի է ունենում դասերից առաջ։ 10.կրթահամալի՛ր։ Կրթահամալիրը մի ամբողջություն է, որը ընդգրկում է անրաժեշտ բոլոր ծրագրերը ուսուցման ընթացքում։ 11.Մայիսյան հավա՛ք; Մայիսյան հավաքի ժամանակ կրթահամալիրում ամփոփվում է ճանփորդության արդյունքները։ 12.Մանկավարժական ակու՛մբ; Մանկավարժական ակումբում սովորեցնում են ուսուցման մեթոդները։ 13.Մեդիաուրբա՛թ; Մեդիաուրբաթում կազմակերպվում է ցուցադրական հանդեսներ։ 14.Մուտքի ճամբա՛ր; Մուտքի ճամբարի ժամանակ ճամփորդում են բնության գրկում։ 15.ստուգատե՛ս; Ստուգատեսի ժամանակ ամփոփվում է կատարված աշխատանքները։ 16.ուսումնական նախագի՛ծ; Ուսումնական նախագծի ժամանակ դասարանում կազմում են համապատասխան նախագծերը։ 17.ուսումնական օրացու՛յց; Ուսումնական օրացույցը ամբողջ տարվա արդյունքների ամփոփումն է։

Բացատրություն՝ կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի զգացական վերաբերմունքը, ինչպես նաև կոչ, նմանաձայնություն։ Խոսողի զգացական վերաբերմունքը, ինչպես նաև կոչ կամ նմանաձայնություն ատահայտող բառերը կոչվում են ձայնարկություններ։

Հայոց լեզու

Մակբայակերտ ածանցներ`
պես- հոգեպես, ֆիզիկապես
բար- աստիճանաբար, հայրաբար
որեն- վեհորեն, քնքշորեն
ովին- կամովին, հիմնովին
ակի- շեշտակի, շեղակի

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Խորամանկ— խորամանկորեն
խոլ— խոլապես
դաժան— դաժանաբար
էական— էականաբար
խոնարհ— խոնարհաբար
թեթև— թեթևակի
բարեխիղճ— բարեխղճորեն
մեղմ— մեղմորեն
խիզախ— խիզախորեն
քաջ— քաջապես 

Հայոց լեզու

  1. Մակբայակերտ ածանցներ`
  2. պես- հոգեպես, ֆիզիկապես
  3. բար- աստիճանաբար, հայրաբար
  4. որեն- վեհորեն, քնքշորեն
  5. ովին- կամովին, հիմնովին
  6. ակի- շեշտակի, շեղակի 1.Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
    Հոգի- հոգեպես
    դիվանագետ- դիվանագիտորեն
    ընկեր- ընկերաբար
    գազան- գազանաբար
    խումբ- խմբովին
    եղբայր- եղբայրաբար
    վերջ- վերջապես
    ազգ- ազգովին
    նյութ- նյութապես
    գլուխ- գլխովին
    բարեկամ- բարեկամաբար

2. Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։
Ազնվորեն- ազնվորեն պայքարել
օրեցօր- օրեցօր մեծանալ
տարեցտարի- տարեցտարի զարգանալ
խորապես- խորապես մտածել
մեն-մենակ- մեն-մենակ հաց ուտել
կուզեկուզ- կուզեկուզ քայլել
հավիտյան- հավիտյան երազել
բարոյապես- բայորապես ապրել
հայրաբար- հայրաբար վերաբերվել
լռելյայն- լռելյայն նստել
բերնեբերան- բերնեբերան տարածել
խումբ- խումբ- խումբ- խումբ մտնել
արագ-արագ- արագ-արագ վազել
վերջիվերջո- վերջիվերջո ավարտել
հոտնկայս- հոտնկայս ծափահարել
ներքուստ- ներքուստ մտածել
նյութապես- նյութապես շահել

Հայոց լեզու

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

  • Աղթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափայլը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը մինչև անգամ հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Աղթամար: Տաճարի շինվածքի համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ պատկերներով, որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր տնօրինությունները երևում էին:
  • Վերջապես նրանք հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը երևում էին: Արշավախմբի որոնումները ցնցող արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:

Հայոց լեզու

  • Կատարում ենք առաջադրանքը:
  1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։
  1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
  2. ապա, մասին, լիովին, անշուշտ
  3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
  4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
  5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
  6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
  7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
  8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
  9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
  10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի

2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։ Զինվորները հերոսաբար կռվում էին։ Մինչև երեկո մասամբ դասերս պատրաստել էի։ Ես փոքր-ինչ ուշացա պարապմունքից։ Ամենուրեք լսվում էին թչունների ծլվլոցը։ Հանգստյան օրը լիովին վայլեցի։

Ապրիլի 1

Գարունը ես շատ եմ սիրում։ Գարնան իմ ամենասիրած ամիսը ապրիլն է, որովհետև օրերը տաքանում են ու դեպի ամառ են գնում։ Ապրիլը սկսում է կատակի օրով։ Ես կատակի օրը շատ եմ սիրում, բայց նրա գալու մասին մոռանում եմ։ Իհարկե իմ կյանքում ինձ կարողացել են ապրիլի 1-ին կատակել։ Օրինակ՝ 2021թվականի ապրիլի 1-ը դպրոցում։ Այդ օրը ինձ կարողացան կատակել իմ ընկերուհիները։ Իմ ընկերուհիները ինձ ասեցին, որ դպրոցում հրդեհ է եղել, բայց արդեն ամեն ինչ կարգին է և մարդիկ ետ են վերադառցել դպրոց։ Ես հավատացի մի պահ, որովհետև այդպես բան եղել էր Արևելյան դպրոցում, բայց ապրիլի 1-ին չէր։ Արևելյան դպրոց չէին թողնում մտնել մինչև հրդեհի հանգչելը։ Բարեբախտաբար ամեն ինչ լավ վերջացավ և մարդիկ վերադարձան դպրոց։ Մի անգամ էլ ընկեր Իվետան է մեզ դասարանով կատակել ապրիլի 1-ին։ Ընկեր Իվետայի կատակը վաղուց է եղել։ Մենք դասարանով եկանք բնագիտության դասին ու ընկեր Իվետան կատակ արեց։ Ճիշտն ասաց լավ չեմ հիշում, ինչ կատակ արեց, բայց հիշում եմ, որ բոլորս խաբվեցինք։ Սակայն խաբվելուց հետո հիշելով, որ ապրիլի 1-ն է, սկսեցինք ծիծաղել։ Այնպես չէ, որ մենակ ինձ են ուրիշները կարողացել ապրիլի 1-ին կատակել, ես էլ եմ կատակել։ Հիշում եմ մի անգամ, երբ կատակել եմ տատիկիս։ Տատիկս այդ ժամանակ տանն էր, ես նրան զանգեցի և ասեցի, որ Ձեր տուն եմ գալու, սակայն իր տան դռան դիմաց էի կանգնած։ Տատիկիս հավատալուց հետո, ես զանգը տվեցի։ Տատիկս դուռը բացեց և զարմացավ, իսկ ես ծիծաղեցի ու շնորհավորեցի իր ապրիլի 1-ը։ Այդպես են անցել այդ օրերը։

Հայոց լեզու

Բժիշկ Շտրաուսը ասում է, որ ես այսուհետև պետք է գրեմ ինչ եմ մտածում և ինչ է կատարվում իմ հետ։ Ես չգիտեմ, ինչու՞ բայց նա ասում է անհրաժեշտ է, որպեսզի իմանան ինչպես վարվեն իմ հետ։ Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Միսս Կինիանն էլ ասում է, որ նրանք երևի կկարողանան ինձ լիարժեք ուսուցանեն։ Ես ցանկանում եմ խելացի լինեմ։ Ես Չարլի Գորդոնն եմ, 37 տարեկան եմ։ Երկու շաբաթ արաջ իմ ծննդյան օրն էր։ Ներկա պահին էլ գրելու բան չունեմ, այդիսկ պատճառով այսօր ավարտում եմ գրելը։ Ես այսօր տեստ հանձնեցի։ Ինձ թվում է կտրվել եմ։ Այդքան հույս չունեմ, որ նրանք ինձ կկարողանան լիարժեք ուսուցեն։ Տեստը հանձնում էի մի բարի, ջահել մարդու մոտ։ Նրա մոտ շատ սպիտակ քարտեր կային, ու նրանց վրա թանաք էր թափված։ Ինձ ասեց, ին՞չ ես տեսնում քարտերի վրա։ Ահավոր վախեցած էի՝ չնայած նապաստակի ոտքը գրպանումս էր, որովհետև փոքր ժամանակ դպրոցում միշտ կտրվում էի տեստերից ու թանաքը թափվում էր։ Ես ասեցի, որ թանաքի գծեր եմ տեսնում։ Նա ասեց ճիշտ է և ես ինձ լավ զգացի։ Ինձ թվաց վերջ, բայց տեղիցս վերկենալուց ինձ կանգնեցրեց։ Ասեց, որ մենք դեռ չենք ավարտել։ Այդքան լավ չեմ հիշում հետո, բայց նա ասեց, որ ցանկանում է իմանա բացի գծերից ինչ եմ տեսնում։