Ճամբարի քսանհինգերորդ օրը

Ճամբարի քսանհինգերորդ օրը շատ ուրախ և կարճ անցավ։ Առավոտյան մենք մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին։ Ընդհանուր պարապմունքը կատարելուց հետո, գնացինք մեր ջոկատը։ Ջոկատում քննարկեցինք մեր ճամբարային մոտակա օրերում կատարվելիք ծրագրերը։ Ըստ ծրագրի մոտակա օրերին ունենք երկու ճանապարհորդություն, առաջին ճանապարհորդության ժամանակ գնալու ենք սահադաշտ իսկ երկրորդ ճանապարհորդության ժամանակ մեկնելու ենք Գյումրի։ Այդ օրը նաև քվեսթին մասնակցեցինք։ Քվեսթի պատասխանը կրակն էր։ Քվեստից հետո, բանավեճ կազմակերպեցինք։ Բանավեճի թեման <<մահապատժ>>-ի շուրջ էր։ Սկզբում մենք բաժանվեցինք երկու խմբի, առաջին խումբը կողմ էր մահապատժի իսկ եկրորդը` դեմ։ Ես դեմ էի, որովհետև մահապատիժը դաժան միջոց է հարցերը լուծելու համար։ Իհարկե, եթե մարդը չափից դուրս դաժան հանցագործություն է կատարում, այդ ժամանակ նրան կարող են մահապատժի ենթարկել։ Իմ կարծիքով տվյալ օրենքի խախտման շրջանակներում է որոշվում մահապատժի ենթարկելը կամ չենթարկելը։ Այդպիսով ավարտին հասցրեցինք ճամբարի քսանհինգերորդ օրը։

Ճամբարի տասերորդ օրը

Ճամբարի տասերորդ օրը շատ ցուրտ էր։ Վաղ առավոտյան արթնացա, որպեսզի դպրոց գնամ։ Դպրոցում մասնակցեցի ընդհանուր պարապմունքին։ Ընդհանուր պարապմունքը վերջացնելուց հետո, գնացինք ջոկատ։ Ջոկատում ճամբարային մոտակա օրերի մասին քնարկեցինք։ Բաժանվեցինք երեք խմբի, ու ամեն մի խումբը տարբեր աշխատանքներ էր կատարում։ Առաջին խումբը բեմադրության էր պատրաստվում, երկրորդ խումբը Արևելյան դպրոցում հինգերորդ դասարանցիներին էր զբաղեցնում, երրորդ խումբը երգի պարապմունքի էր։ Ես երրորդ խմբում էի։ Մենք ընկեր Լուիզայի հետ շատ ուրախ երգեր էինք երգում։ Անհամբերությամբ սպասում էի վերջին ժամին, որովհետև պարսկական ուտեստ էինք պատրաստելու Անաիսի մայրիկի հետ։ Ուտեստը շատ համեղ էր եղել, կարևորը՝ ուրախ ժամանակ անցկացրեցինք։

Ճամբարի իններորդ օրը

Ես ճամբարի իններորդ օրը գնացի ընկեր Մենուայի ջոկատ, որովհետև ընկեր Մերին գնացել էր ճանփորդության։ Ընկեր Մենուայի ջոկատում մենք Quizizz խաղացինք։ Ես մեր դասարանի աշակերտների խմբում էի։ Quizizz-ում մաթեմատիկական խնդիրներ և հարցեր էր տրված, որին մենք պատասխանում էինք։ Խնդիրները ու հարցերը լուծելը շատ հետաքրքիր էր։ Մեր խումբը գրավեց երկրորդ տեղը։ Այնուհետև գնացինք պարի դասին։ Պարի դասին ժողովրդական պարեր պարեցինք։ Պարելուց բացի, ուսուցիչը մեզ մի քիչ պարերի ստեղծման մասին պատմեց և մեր հետ զրուցեց։ Պարի դասից հետո, ընդմիջում արեցինք, հանգստացանք, լանչեցինք և այլն։ Լանչելուց հետո, ընկեր Քնարիկի հետ տեխնոլոգիայի դասը արեցինք ու տուն գնացինք։ Տանը ընտանիքով ճաշեցինք, տնային աշխատանքներս կատարեցի, հանգստացա և գնացի քնելու։ Մի խոսքով շատ ուրախ ժամանակ անցկացրեցի և դպրոցո՛ւմ և տա՛նը։

Ուսումնական պատարագ

Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Խորհուրդ խորին

Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետութիւնդ,

ի յառագաստն անմատոյց լուսոյն, գերապանծ փառօք, զդասս հրեղինաց:

Անճառահրաշ զօրութեամբ ստեղծեր զԱդամ՝ պատկեր տիրական,

եւ նազելի փառօք զգեստաւորեցեր ի դրախտն Ադենի, տեղի բերկրանաց:

Չարչարանօք քո սուրբ Միածնիդ նորոգեցան արարածք ամենայն,

եւ վերստին մարդն անմահացաւ, զարդարեալ ի զգեստ անկողոպտելի:

Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի քո անշարժ պահեա՛,

եւ զերկրպագուս անուանդ քում պահեա՛ ի խաղաղութեան:

Բարեխօսութեամբ.շարական խնկարկութեան

Բարեխօսութեամբ մօր քո եւ կուսի Ընկալ զաղաչանս քոց պաշտօնէիցս, Որ գերագոյն քան զերկինս պայծառացուցեր Սուրբ զեկեղեցի արեամբ քո, Քրիստոս, Եւ ըստ երկնայնոցն կարգեցեր ի սմա Զդասս առաքելոց եւ մարգարէից, սուրբ վարդապետաց:

Այսօր ժողովեալ դասք քահանայից, Սարկաւագաց, դպրաց եւ կղերիկոսաց, Խունկ մատուցանեմք առաջի քո, Տէր, Յօրինակ ըստ հնումն Զաքարիայ: Ընկալ առ ի մէնջ զխնկանուէր մաղթանս, Որպէս զպատարագն Աբելի, զՆոյի եւ զԱբրահամու: Բարեխօսութեամբ վերին քո զօրացդ Միշտ անշարժ պահեա զաթոռ Հայկազեանս

Միասնական ընթերցում

Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի. անեղ եւ անմահ բնութիւն. արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:

Սուրբ Աստուած Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ, որ ծնարր ի հայտնեցար, ողորմեա մեզ:

Յիշեա Տէր

Յիշեա Տէր եւ ողորմեա, Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ յանձն եղիցուք. Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Մարմին տէրունական

Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի. երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

Քրիստոս ի մէջ

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ Որ էնն Աստուած աստ բազմեցաւ Խաղաղութեան ձայն հնչեցաւ Սուրբ ողջույնի հրաման տւաւ Եկեղեցիս մի յանձն եղև Համբոյրս յօդ լրման տւաւ Թշնամութիւնն հեռացավ Սերն ընդհանուրս սփռեցաւ: Արդ պաշտոնեայք բարձեալ ըզ ձայն Տուք օրհնութիւն ի մի բերան Միասնական աստվածութեան Որում սրովբեքն են սրբաբան:

Սուրբ-Սուրբ

Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց, լի են երկինք եւ երկիր փառօք քո. օրհնութիւն ի բարձունս: Օրհնեալ որ եկիր եւ գալոցդ ես անուամբ Տեառն. ովսաննա ի բարձունս:

Ամէն Հայր երկնաւոր.

Ամէն: Հայր երկնաւոր, որ, զՈրդիդ քո ետուր ի մահ վասն մեր պարտապան պարտեաց մերոց: Հեղմամբ արեան նորա աղաչեմք զքեզ, ողորմեա քո բանաւոր հօտի:

Յամենայնի.

Յամենայնի օրհնեալ ես, Տէր. օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ, գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ, Տէր Աստուած մեր:

Առաջի Քո, Տէր

Առաջի քո Տէր, Որդի Աստուծոյ, որ պատարագեալ Հօր ի հաշտութիւն հաց կենաց բաշխիս ի մեզ. հեղմամբ արեան քո սուրբ, աղաչոմք ըզքեզ, ողորմեա արեամբ քով փրկեալ հօտի:

Քահանայ. Որպէս զի եղիցի սա ամենեցուն մեզ մերձեցելոցս յանդատապարտութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց:

Հոգի Աստուծոյ.

Հոգի Աստուծոյ, որ զփառակցի քո զխորհուրդ իջեալ ի յերկնից կատարես ի ձեռս մեր: Հեղմամբ արեան սորա, աղաչեմք զքեզ, հանգո զհոգիս մեր ննջեցելոցն։

Ամէն եւ ընդ հոգւոյդ քում.

Եւ եւս խաղաղութեան զՏեր աղաչեսցուք։

Տեր ողորմեա։

Ամենայն սրբովք, զորս յիշատակեցաք,եւս առաւելապես զՏեր աղաչեսցուք։

Տեր ողորմեա։

Վասն մատուցեալ սուրբ եւ աստուածային անմահ պատարագիս,որ ի վերայ սրբոյ սեղանոյս,զՏեր աղաչեսցուք։

Տեր ողորմեա։

Որպեսզի Տեր Աստուած մեր, որ ընկալաւ զա ի սուրբ, յերկնային եւ յիմանալի Իւր մատուցարանն,զփոխանակն առաքեսցէ առ մեզ զշնորհս եւ զպարգեւս Հոգւույն Սրբոյ, զՏեր աղաչեսցուք։

Տեր ողորմեա։

Ընկալ, կեցո եւ ողորմեա եւ պահեա զմեզ Տեր քոյին շնորհիւդ։

Կեցո, Տէր եւ ողոմեա։

Զամենայն սրբուհի զԱստուածածինն` կույսն Մարիամ, հանդերձ ամենայն սրբովք յիշելով `զՏէր աղաչեսցուք։

Յիշեա, Տէր եւ ողորմեա. Տէր ,ողորմեա. Քեզ Տեառնդ յանձն եղիցուք. Տէր, ողորմեա,Տեր, ողորմեա, Տէր, ողորմեա։

Հայ՛ր մեր

Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Ամեն հայր Սուրբ .

Ամէն. Հայր Սուրբ, Որդիդ Սուրբ, Հոգիդ Սուրբ.

Օրհնութիւն Հաւր եւ Որդւոյ եւ Սրբոյ Հոգւոյն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն

Տէր ողորմեա

Տէր ողորմեա՛, Տէր, ողորմեա՛,

Տէր ողորմեա՛, Տէր, ողորմեա՛,

Ամենասուրբ Երրորդութիւն,

Տուր աշխարհիս խաղաղութիւն: Եւ հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց արքայութիւն:

Տէր ողորմեա՛, Տէր, ողորմեա՛,

Տէր ողորմեա՛, Տէր, ողորմեա՛,

Օրհնեալ է Աստուած

Օրհհնեալ է Աստուած: Քրիստոս պատարագեալ բաշխի ի միջի մերում. Ալէլուիա: Զմարմին իւր տայ մեզ կերակուր. Եւ սուրբ զարիւն իւր ցօղէ ի մեզ. Ալէլուիա: Ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք զի քաղցր է Տէր. Ալէլուիա:

Միասնական ընթերցում Օրհնեցէք զՏէր յերկինս. Ալէլուիա։ Օրհնեցէք զնա ի բարձունս. Ալէլուիա։ Օրհնեցէք զնա ամենայն հրեշտակք նորա. Ալէլուիա։ Օրհնեցէք զնա ամենայն զօրութիւնք նորա. Ալէլուիա։

Լցաք

Լըցաք ի բարութեանց Քոց,Տէր,ճաշակելով զմարմին Քո եւ զԱրիւն.փառոք ի բարձունս Կերակրողիդ զմեզ,որ եւ հանապազ կերակրես զմեզ,առաքեա ի մեզ զհոգեւոր Քո զօրհնութիւն։Փառք ի բարձունս Կերակրողիդ զմեզ։

Գոհանամք ըզ Քէն.

Գոհանամք զՔէն Տէր,որ կերակրեցեր զմեզ յանմահական սեղանոյ Քոյ։ Բաշխելով զՄարմին եւ զԱրիւնդ ի փրկութիւն աշխարհի եւ կեանք եւ կեանք անձանց մերոց։

Ամէն եղիցի.

Օրհնեցից զՏէր. Մենակատար՝ Ազատ Հովհաննիսյան

Օրհնեցից զՏէր յամենայն ժամ,յամենայն ժամ օրհնութիւն նորա ի բերան իմ։

Հայրապէտական մաղթերգ.

Ամեն հայի սրտից բխած, Լսիր այս ձայն, ով Աստված. Երկար կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր. Տեր, անսասան պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Ընթերցումներ Պատարագից

Հաւատամք ի մի Աստուած, ի Հայրն ամենակալ, յԱրարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից:

Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ միածին, այսինքն յէութենէ Հօր:Աստուած յԱստուծոյ, Լոյս ի Լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ եւ ո՛չ արարած: Նոյն Ինքն ի բնութենէ Հօր, Որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք:

Որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն Սրբով: Որով էառ զմարմին, զհոգի եւ զմիտ, եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ո՛չ կարծեօք:

Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ. ելեալ ի յերկինս նովին մարմնովն՝ նստաւ ընդ աջմէ Հօր: Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս, Որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան։

Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին, յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս։ Որ էջն ի Յորդանան, քարոզեաց յառաքեալն եւ բնակեցաւ ի սուրբսն։

Հաւատամք եւ ի մի միայն Ընդհանրական եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի։

Ի մի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց:

Ւ յարութիւն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց եւ

մարմնոց, յարքայութիւնն երկնից, եւ ի կեանսն յաւիտենականս:

Պահպանիչ եւ յոյս հաւատացելոց, Քրիստոս Աստուած մեր, պահեա եւ պահպանեա համայն Քո ժողովրդին ընդ հովանեաւ Սուրբ եւ պատուական խաչիւդ քով ի խաղաղութեան. Փրկեա՛ յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն, արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

. Օրհնեալք եղերուք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն: Երթայք ի խաղաղութիւն Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ միածին, այսինքն յէութենէ Հօր:Աստուած յԱստուծոյ, Լոյս ի Լուսոյ, Աստուած

ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ եւ ո՛չ արարած: Նոյն Ինքն ի բնութենէ Հօր, Որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք:

Ճամբարի տասներկուերորդ օրը

Ճամբարի տասներկուերորդ օրը շատ վառ գույներով անցավ։ Առավոտյան արևը շողում էր երկնքում, սակայն դրսում չափազանց ցուրտ էր։ Այդ օրը մարդիկ բարձր տրամադրություն ունեին, ընդհանուր պարապմունքին երգելու ու պարելու տեղ չկար։ Ընդհանուր պարապմունքը անելուց հետո, գնացինք մեր ջոկատը։ Մենք ջոկատում բանավեճ կազմակերպեցինք։ Բանավեճը մարդկանց թերությունների և առավելությունների թեմայի շուրջ էր։ Իմ կարծիքով նկարել իմանալը, հեքիաթներ հորինելը, մաթեմատիկայից գլուխ հանելը, շուտ ընկալելը առավելություններ են, իսկ թերությունները վատ բնավորություններն են, որոնցից պետք է ազատվել։ Հետաքրքիր բանավեճը ավարտելուց հետո, եղանակը կտրուկ փոխվեց։ Սկսեց ձյուն տեղալ, և մենք գնացինք ձնագնդի խաղալու։ Այդպես անցավ ճամբարի տասներկուերորդ օրը։

Ճամբարի քսանվեցերորդ օրը

Ճամբարի քսանվեցերորդ օրը ջոկատում շատ լավ անցավ։ Քսանվեցերորդ օրը ճամբարի վերջին օրն էր, և մենք այդ նորությունը իմանալով տխրեցինք։ Օրը սկսեցինք քվեսթից և ավարտեցինք պարոն Չոլակյանի բեմադրությունից, որը կազմակերպել էր Միջին դպրոցը։ Բեմադրությունը շատ գեղեցիկ ցուցադրեցին աշակերտները, մենք հավանեցինք։ Բեմադրությունը ավարտվելուց հետո, ես գնացի տուն։ Տանը հանգստացա, գիրք կարդացի, ճաշեցի և գնացի փոքր քրոջս մանկապարտեզից վերցնելու։ Քույրիկս շատ ուրախ էր, որ ես եկա իրեն վերցնելու։ Մենք միասին զրուցելով գնացինք տուն։ Տանը ես իր հետ խաղացի, նկարեցի, հեռուստացույց դիտեցի և այլն։ Օրվա վերջ քույրիկս գնաց իրենց տուն և ես սկսեցի նախապատրաստվել հաջորդ օրվան։

Հաշվետվություն ձմեռային ճամբարի մասին

Մենք ձմեռային ճամբարը անցկացրել ենք ընկեր Մենուաի հետ։ Միասին գնացել ենք Արևելյան դպրոց՝ մեզնից փոքր դասարանցիներին մաթեմատիկա սովորեցնելու։ Մենք մեզնից փոքր դասարանցիներին սովորեցրել ենք բազմապատիկը։ Մեր կազմած խնդիրներն միասին լուծել ենք։ Դասարանով պիցցա ենք պատրաստել խոհանոցում։ Դասարանում մաթեմատիկական խաղեր ենք խաղացել։ Ձնագնդի ենք խաղացել։ Տանն էլ ձմեռային ճամբարի ընթացքում իմ եղբայրների, Արևելյան դպրոցի ընկեր Իվետաի և ընկեր Մարինեի հետ գնացել ենք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը։ Ծանոթացել ենք Մարտիրոս Սարյանի կյանքին և նկարների մասին։ Ընկեր Մենուաի ուղարկած ձմեռային ճամբարի խնդիրները լուծել եմ։