Ազատություն նախագիծը

Ազատությունը մի իմաստ չունի, ինչպես կարծում են շատերը։ Ազատությունը չի նշանակում ամբողջ կյանքում ազատ լինել։ Պատմության մեջ հաճակ ազատություն բառը փոխարինում են՝ անկախության բառով։ Անկախությունը նշանակում է ինքնուրույն որոշում կայացնել, ոչ մեկից կախման մեջ չլինել, գլուխը պահել կարողանալ և այլն։ Կան մի խումբ մարդիկ, ովքեր ազատություն բառը սխալ են հասկանում։ Նրանց թվում է, որ իրենց ամեն ինչ կարելի է, բայց ո՛չ, պետք է յուրաքանչյուր բան չափի մեջ անել։ Յուրաքանչյուր բան եթե չափից դուրս անենք, այդ ազատություն էլ չի կոչվի։ Ազատ լինելը նշանակում է հանգիստ արտահայտվել, շփվել, ընկերություն անել, վերլուծել և այլն։ Օրինակ մեր պապիկները, ծնողները ասում են, որ փոքր տարիքի երեխաները պետք է շատ ազատ ժամանակ ունենան, որպեսզի մանկությունը վայլեն։ Ինչո՞ւ են ասում այդպես, որովհետև փոքր տարիքի երեխաներին ծանրաբեռնել չի կարելի։ Շատ անգամ նույնիսկ առաջին դասարանների երեխաներին առաջին երկու շաբաթը չեն ծանրաբեռնում, որպեսզի ազատ ժամանակ ունենան։ Ազատ ժամանակը պետք է աշխարհը տեսնելու, մտորելու, հնարելու, երազելու, նկարելու, զրուցելու համար։ Ամեն մարդու համար ազատությունը տարբեր բան է նշանակում։ Մեկի համար ազատ լինելը նշանակում է ամբողջ օրը պառկել ու հեռախոս նայել, մյուսի համար էլ նկարել, ման գալ, հանգստանալ և այլն։ Ժամանակը կյանքում պետք է այնպես վայլել, որ հետագայում կատարած գործերի համար չափսոսաս։

Оставьте комментарий